Միջազգային

Լիտվան անհանգիստ է ՌԴ Բելառուս զորավարժությամբ

Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը հունվարի 19-ին հայտարարել Է, որ Ռուսաստանի զինվորականների ժամանումը Բելառուս անմիջական սպառնալիք Է ներկայացնում Լիտվայի համար։ Նա նշել Է, որ հունվարի 19-ին հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի ինը երկրների դեսպանների հետ՝ քննարկելու Լիտվայի անվտանգության հետ կապված իրադրությունը»: Տարածաշրջանի լարվածությանն ի պատասխան, Լիտվան որոշել Է ավելացնել զորակոչիկների թվաքանակը, ինչպես նաեւ հրահանգիչների թիվն ուկրաինական բանակում, արագացնել համազարկային հրթիռակրակի համակարգերի ձեռքբերումը: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հաղորդել Էր, որ Միութենական պետության հակազդման ուժերի ստուգման շրջանակներում, որը տեղի Է ունենալու երկու փուլով եւ ավարտվելու Է փետրվարի 20-ին, Ռուսաստանից Բելառուսի տարածք կտեղափոխվի տասներկու Սու-35 ինքնաթիռ, երկու դիվիզիոն C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր եւ Պանցիր-C զենիթային հրթիռա-թնդանոթային համալիրների դիվիզիոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: