Միջազգային

Լիբիայից օտարերկրյա վարձկանները դուրս են բերվում

Օտարերկրացի վարձկանների մի մասը հունվարին դուրս է բերվել Լիբիայից, ինչը ՄԱԿ-ը կարևոր քայլ է համարում հանրապետության տարածքից վարձկանների ու զինյալների դուրսբերման գործընթացում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Լիբիայի հարցերով հատուկ խորհրդական Ստեֆանի Ուիլյամսը: «Սա շատ լավ առաջին քայլ է, այս գործընթացը պետք է զգուշորեն կոորդինացվի այն երկրների կողմից, ում քաղաքացիները որպես վարձկան են հանդես եկել Լիբիայում»,- ասել է Ուիլյամսը: Նա նշել է նաև, որ վարձկանների դուրսբերման գործընթացը չպետք է խոչընդոտի այդ երկում ընտրությունների անցկացմանը: