ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Եվ առանց ամոթի ասում են․ «Ինչու՞ Տեր-Պետրոսյանը չճանաչեց Արցախի անկախությունը»։ Ճանաչումը զուռնա-դհոլով չէ, միջպետական պայմանագրով է լինում՝ արվել է, ՄԱԿ-ի անդամ պետության ղեկավարն իր ստորագրությունը հավասարեցրել է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատարի, ՊՊԿ նախագահի ստորագրությանը, էլ ի՞նչ էր պետք։ Եվ որովհետև հաջորդները ոչ միայն չեն հրապարակայնացրել այդ պատմական Ակտը, այլև հետևողականորեն հրաժարվել են ՀՀ-ԼՂՀ միջպետական նոր պայմանագրի ստորագրումից, մնում է դառնորեն արձանագրել, որ 1998-ին ԼՂ կարգավորումը վիժեցվել է Հայաստանի կողմից նրա անկախության ճանաչման բացառմամբ»։