Սպորտ

Լեմպարդն այսօր պայմանագիր կկնքի «Էվերտոնի» հետ

Լեմպարդն այսօր պայմանագիր կկնքի «Էվերտոնի» հետ

43-ամյա անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդն այսօր՝ հունվարի 30-ին, պայմանագիր կկնքի «Էվերտոնի» հետ՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գլխավոր մարզչի պաշտոնում «Էվերտոնի» ընտրությունը կանգ է առել Լեմպարդի վրա։ Այս պահին անգլիական ակումբում գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Դանկան Ֆերգյուսոնը։ Իր մարզչական կարիերան Լեմպարդը սկսել է Չեմպիոնշիփում՝ գլխավորելով «Դերբի Քաունթին», իսկ հետագայում՝ 2019 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունվարը գլխավորել «Չելսին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական