Հինգշաբթի, 8 Հունիսի 2023

USD383.19

EUR407.25

RUB4.61

Երևան 28 ℃

Рус Eng

Լեհաստանում կայացած միջազգային մրցույթում հայ երգչուհին արժանացել է Գրան պրիի

Մշակույթ

15 Փետրվարի 2022, 13:26

«Վիելկոպոլի զանգեր-2022» միջազգային մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին Հայաստանը ներկայացնում էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիկյանը։


ԵՊՀ-ից հայտնեցին, որ Լեհաստանի Օստրով Վիելկոպոլսկ քաղաքի երիտասարդական մշակութային կենտրոնում կայացած մրցույթում Մարիցա Թիլիկյանն իր տարիքային խմբում շահել է Գրան պրի։

Նա ժյուրիի որոշմամբ ընտրվել է լավագույնը բոլոր մասնակիցների մեջ, աչքի է ընկել պրոֆեսիոնալ կատարողականությամբ, արժանացել է նաեւ «Սուպեր Գրան Պրիի»։

Թիլիկյանը ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և «Համալսարան» թատրոն-ստուդիայի սան է։ Նա մասնակցել է բազմաթիվ հանրապետական ​​և միջազգային մրցույթների՝ արժանանալով բարձրագույն մրցանակների։

Հետևեք մեզ Telegram-ում