«Վիելկոպոլի զանգեր-2022» միջազգային մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին Հայաստանը ներկայացնում էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիկյանը։
ԵՊՀ-ից հայտնեցին, որ Լեհաստանի Օստրով Վիելկոպոլսկ քաղաքի երիտասարդական մշակութային կենտրոնում կայացած մրցույթում Մարիցա Թիլիկյանն իր տարիքային խմբում շահել է Գրան պրի։
Նա ժյուրիի որոշմամբ ընտրվել է լավագույնը բոլոր մասնակիցների մեջ, աչքի է ընկել պրոֆեսիոնալ կատարողականությամբ, արժանացել է նաեւ «Սուպեր Գրան Պրիի»։
Թիլիկյանը ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և «Համալսարան» թատրոն-ստուդիայի սան է։ Նա մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով բարձրագույն մրցանակների։