Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

Լավրովն ու Բլինքենը կհանդիպեն հունվարի 21-ին Ժնեւում

Միջազգային

20 Հունվարի 2022, 16:13

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հունվարի 21-ին Ժնեւում կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար պարոն Բլինքենի բանակցությունները»,-ասել Է նա՝ հանդես գալով ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն «անվտանգության երաշխիքների մասին» փաստաթղթերը, ինչպես նաեւ կփորձեն «որոշակի դարձնել հնարավոր հետագա քայլերը» անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ Telegram-ում