Ժամանց

Լաս Վեգասում հետաձգվում են Ադելի համերգները

Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել Է Լաս-Վեգասում կայանալիք համերգները չեղարկելու մասին, որի պատճառը լոգիստիկայի հետ կապված խնդիրներն են եւ նրա թիմի անդամների կեսի մոտ կորոնավիրուսի դրական թեստերը։ Երգչուհին հայցել Է հանդիսատեսների ներողամտությունը եւ խոստացել, որ առաջիկայում կնշանակի համերգների նոր ամսաթվերը: Պլանի համաձայն, Ադելը պետք Է երկուական համերգ տար յուրաքանչյուր հանգստյան օր՝ ընդհուպ մինչեւ ապրիլ: Ադելը «30» խորագիրը կրող չորրորդ ալբոմը թողարկել Է 2021 թվականի նոյեմբերի 19-ին: