Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Կորոնավիրուսով հիվանդացածների միայն 5-6%-ը կարիք ունեն հոսպիտալացման

Քաղաքական

27 Հունվարի 2022, 12:57

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, թե հիվանդացածների շրջանում միայն 5-6%-ը կարիք ունեն հոսպիտալացման։ Ըստ նախարարի, սրան առավելապես նպաստել է պատվաստվածների մեծաթիվ ընդգրկվածությունը։

Նախարարի խոսքով՝ այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում:

Ըստ Ավանեսյանի, պատվաստումային առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության 45.3%-ը, երկրորդ դեղաչափը՝ 37%-ը. «Պատվաստվածների գերակշիռ մասը 35-60 տարեկաններն են, 65-ից բարձր տարիք ունեցողների ցուցանիշն արդեն 18% է։ 12-17 տարեկանների շրջանում երկրորդ դեղաչափը ստացել է 1000 հոգի։ Պատվաստումային ցուցանիշներով ակտիվ  մարզերից Վայոց ձորը, Արարատը և Երևանը»։

Նա նշեց, որ արդեն առկա է հիվանդանոցային կարողությունների, մահճակալների ծավալման պլանը. «Այս պահին մենք այն դեռ ամբողջովին չենք գործարկել և դա կանենք ըստ պահանջի: Ներկայումս վեց բժշկական կենտրոններ են ընդգրկված քովիդ բուժման մեջ: Ըստ կարիքի կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ»

Հետևեք մեզ Telegram-ում