Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Կորոնավիրուսի թվերի աճը՝ «Օմիկրոնի» հետևանք

Հասարակություն

2 Փետրվարի 2022, 16:22

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն այսօր հայտարարել է, թե ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում հայտնել է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով պայմանավորված դեպքերն ավելի քիչ են ունենում հոսպիտալացման կարիք:

Լրագրողների հետ ճեպազրույցում նա ընդգծել է հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը. «Կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է շրջանառվող «Օմիկրոն» տեսակով: Այն ունի բարձր վարակելիություն: «Օմիկրոնով» վարակված անձինք հիվանդությունն ավելի թեթև են տանում, «Օմիկրոնով» պայմանավորված դեպքերն ավելի քիչ հոսպիտալացման կարիք են ունենում, այն ունի ցածր մահացություն: Եթե պահպանվեն այս պահին գործող սահմանափակումները, ապա կկարողանանք պահպանել հիվանդացության ցածր շեմը»։

Հետևեք մեզ Telegram-ում