Կրեմլը բացահայտել է Պուտինի և Շոլցի բանակցությունների թեմաները
Միջազգային
4 Փետրվարի 2022, 18:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 15-ին Մոսկվայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կքննարկի Ռուսաստանի Դաշնության անվտանգության իրավական երաշխիքների տրամադրման և Ուկրաինայում կարգավորման հարցերը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նախատեսվում է քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության երկարաժամկետ, օրինականորեն ամրագրված անվտանգության երաշխիքների և ներուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։
Հետևեք մեզ Telegram-ում