Կասեցվել են դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները
Քաղաքական
3 Փետրվարի 2022, 14:17
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կասեցվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԲԴԽ-ն բավարարել էր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։
Դատավորի լիազորությունները կասեցվել են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Հետևեք մեզ Telegram-ում