Երևանում մեկնարկել է «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. Կրթությունն առանցքում» խորագրով համաժողովը: Նպատակը կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների, նոր գաղափարների փոխանակման հարթակում քննարկումների ծավալումն է։
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն իր ելույթում հայտարարեց, թե այսօր արհեստական բանականության մեջ խնդիրներ փնտրելը և դրանք առաջին շարքում դնելով զարգացմանը չմասնկացելը, նշանակում է ընդհանուր մարդկության զարգացման ճանապարհից հետ մնալ։
Նրա խոսքով. «Մենք կարևորում ենք արհեստական բանականության դերը և հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում, առանց արհեսատական բանականության կիրառման, այն խնդիրները, ծրագրերը,որոնք դրված են ցանկացած երկրի առջև, որոնց առնչվում ենք, լուծելի չեն։ Այն, ինչ առաջարկվում է, դրանք պետք է դարձնենք կառավարելի ու անվատնգություն առումով՝ անխոցելի»։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ նշեց, թե վերջին տասնամյակում տեխնոլոգիայի ոլորտի զարգացումները ազդեցություն են ունենում կրթության զարգացման վրա. «Կրթական համակարգը, ուսումնական հաստատությունները սովորողներին պետք է այնպես պատրաստեն, որ նրանք դառնան արագ զարգացող, հասրակություններին պատրաստ անհատներ։ Լինեն այնպիսի կարողություններով և հմտություններով, որ տեխնիկիայի և արհեստական բանականությանը համաընթաց կարողանան թվային աշխարհում հասնել հաջողության՝ ստեղծագործելով և կատարելագործելով մասնագիտական գիտելիքները»։
Նախարարի խոսքով՝ պետության ռազմավարական ուղղություններից մեկը տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով կրթական գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության լայնածավալ ընդգրկվածության ապահովումն ու կրթական ծրագրեի արդիականացումն է՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին ու միջազգայնորեն ընդունված չափանիշներին։
Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրեց՝ հաշվի առնելով ոլորտի գերակայությունը՝ ՀՀ Կառավարությունը 2021-2022 ուս. տարում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխահատուցմամբ, այսինքն՝ անվճար, ուսումնական համակարգում հաստատել է «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» կրթական ծրագրով ընդունելության 8 տեղ և «Արհեստական բանականության համակարգրեր» ծրագրով՝ 5 տեղ։