Տեսակետ

Կարևոր էր գնահատել մեր ունեցածը

Pan.am-ի գլխավոր խմբագիր Նիկոլայ Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Շուշիից փրկված մոտ 160 գորգը տարուց ավել ա` Թամանյանի թանգարանում էին, իսկ հիմա անհայտ ա` ուր պահել, ինչ անել: Կարծում եմ՝ ճիշտ կլինի մի քանի հատը օգտագործել մի քանի ծառայողական մեքենայի բագաժնիկի քեչայի համար, 1-2 հատը կարելի ա կտրտել-փռել դեմի սիդելնիկներին, որ նստելուց չմաշեն, իսկ մնացածը պետք ա վերադարձնել ադրբեջանցիներին: Այ էդ ժամանակ մենք կսիրենք էդ գորգերը, որոնք հիմա անտեսում ենք: Իսկ եթե իրանք էլ կտրտեն, վաբշե կսիրենք: Ինչպես էսօր սիրում ենք Ջուղայի գերեզմանները, բայց ավիրում ենք Առինջի միջնադարյան խաչքարադաշտը, ինչպես պաշտում ենք Վանը, բայց կեղտոտում Սևանը, սիրում ենք Սասունը, բայց ավիրում Տավուշը, ինչպես լացում ենք Ղազանչեցոցի վիճակի համար, բայց հանգիստ անցնում ենք Արամի տան մոտով: Ու վաբշե, թուրքերը հայերին ուղարկած են ոչ թե որպես պատիժ, այլ որպես լայֆ-քոուչ, հաջողության թռեյնեռ, և այլն. գալիս, խլում ու ավիրում են էն, ինչը մենք չէինք գնահատում, ինչից հետո մենք հասկանում ենք, ինչքան կարևոր ա ժամանակը, ու որքան կարևոր էր գնահատել էն, ինչ ունեինք:
Բայց, ոնց որ, լավ չեն բացատրում: