Ժամանց

Կարեն Շախնազարովը դատի է տվել դստերը բնակարանի համար

Ռուսաստանցի կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը ցանկանում է դատի տալ իր դստերը՝ Աննային՝ Մոսկվայի իր բնակարանի մի մասի համար։

Կարեն Շախնազարովը ցանկանում է իր դուստր Աննայից ստանալ բնակարանի մի մասը՝ 86 քմ մակերեսով, քանի որ ինքն է վճարել կոմունալներն ու գույքահարկը։ Աղջիկը դեռ չի մեկնաբանել հոր պահանջը։ Նշվում է, որ Շախնազարովը երրորդ ամուսնությունից երկու երեխա ունի։ Հաղորդավարուհի Դարիա Մայորովայից ռեժիսորը երկու երեխա ունի՝ Իվանն ու Վասիլին։

Հայտնի ռեժիսորը երեք անգամ ամուսնացած է եղել։ Աննան ծնվել է Ելենա Սետունսկայայի հետ երկրորդ ամուսնությունից։ Զույգը վաղուց էր բաժանվել։ 1989 թվականին Ելենան դստեր հետ մեկնել է ԱՄՆ և այդ ժամանակից դուստրն ու հայրը չեն տեսել միմյանց։ Աննայի հետ առաջին հանդիպումը կայացել է 20 տարի անց։ Ներկայումս աղջիկը նկարահանվում է ֆիլմերում։ Բայց, ինչպես ժամանակին խոստովանել է ռեժիսորը, նա բոլորովին այլ մտածելակերպի ու բարքերի կրող է։