Սպորտ

Կանգնեցվել է հուշարձան Կոբի Բրայանտի և նրա դստեր հիշատակին

Կանգնեցվել է հուշարձան Կոբի Բրայանտի և նրա դստեր հիշատակին

Հունվարի 26-ին լրացել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր մահվան երկրորդ տարելիցը: Կալաբասաս քաղաքում (Կալիֆոռնիա)՝ ավիավթարի վայրում, որը դարձել էր նրան և ևս մի քանի հոգու մահվան պատճառ, հուշարձան է տեղադրվել՝ մարզիկի և նրա դստեր՝ Ջաննայի պատվին:

Քանդակագործ Դեն Մեդինան Բրայանտին պատկերել է «Լոս Անջելես Լեյքերսի» մարզաշապիկով, նա գրկում է կողքին կանգնած դստերը, որն էլ ձեռքում բասկետբոլի գնդակ է պահում: Հուշարձանի վրա նշված են ուղղաթիռի վթարի հետևանքով բոլոր զոհվածների անունները:

Հիշեցնենք, որ ողբերգական վթարը տեղի էր ունեցել երկու տարի առաջ: Բրայանտի և նրա դստեր հետ ուղղաթիռում ևս 7 մարդ է եկել, այդ թվում և օդաչուն՝ հայազգի Արա Զոբայանը: Նրանք բոլորն էլ մահացել են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական