Սպորտ

Կամիլա Վալիևայի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել

Կամիլա Վալիևայի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել

Ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել, և հնարավոր է՝ նրան թույլ չտան մասնակցել Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին: Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը առաջին պաշտոնական հայտարարությունն է արել ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևի դոպինգ թեստի հետ կապված: Դեկտեմբերին կայացած Ռուսաստանի առաջնության ժամանակ Վալիևայի տված թեստի պատասխան դրական է եղել: Նա օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը: Ավելի վաղ` հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական