Սպորտ

Կալամյանի գալով հայկական բասկետբոլը մի քանի քայլ առաջ կկատարի

Կալամյանի գալով հայկական բասկետբոլը մի քանի քայլ առաջ կկատարի

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով՝ Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի նշանակումը կնպաստի, որպեսզի Հայաստանում  բասկետբոլը մի քանի քայլ առաջ կատարի:

Նրա խոսքով. «Ռեքս Կալամյանն արդեն 30 տարի է NBA-ում լուրջ մասնագետ է: Նա իսկապես շատ փորձառու մասնագետ է: Կալամյանի գալով հայկական բասկետբոլը մի քանի քայլ առաջ կկատարի: Եվ եթե կարողանանք ճիշտ բասկետբոլիստներ բերել, հավաքագրենք մեր ուժեղներին, ուրեմն վստահ եմ, որ փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում լավ հանդես կգանք»։

Հիշեցնենք, որ «Դետրոյթ Փիստոնս» թիմի ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանը շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական