Այսօր՝ փետրվարի 2-ին տեղի է ունեցել Երևան-Ստամբուլ առաջին չվերթը: Այն իրականացրել է «FlyOne Armenia» ավիաընկերությունը։ «Flyone Armenia» ընկերությունը դիմել էր Հայաստանի և Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու խնդրանքով։ Թուքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ էր «Pegasus Airlines» ընկերությունը։
Հայաստանի և Թուրքիայի միջև կանոնավոր չվերթներ իրականացվել են երկար տարիներ, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի մեկնարկին զուգահեռ` 2020թ. ձմռանը։ Մինչ այդ Երևանի կենտրոնում գործում էր թուրքական «Atlas Global» ավիաընկերության գրասենյակը, որը 2020թ. փետրվարին սնանկացավ։
Ըստ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հրամանի՝ Հայաստանից Թուրքիա չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից շուրջ 3 տարի ժամկետով: Այս կարգավորումը, սակայն միայն Ստամբուլին չի վերաբերում։ Քաղավիացիայի պարզաբանմամբ՝ «Այն ուղղությունները, որոնք վերջին 12 ամսում չեն սպասարկվել և նոր սկսում են սպասարկվել, և առնվազն 1 տարի այդ ուղղությամբ թռիչքներ պետք է իրականացվեն գոնե շաբաթական մեկ անգամ, ազատվում են օդի տուրքից: Միլան, Հռոմ, Կալուգա, Օդեսա և մի շարք այլ ուղղություններ այդ սկզբունքով ազատվել են օդի տուրքից»: Հավելենք, որ «օդի» տուրքը կազմում է 10 հազար դրամ, որը ներառվում է տոմսի արժեքի մեջ: Երևան-Ստամբուլ չվերթները իրականացվում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան:
Լուսինե Գրիգորյան