Ժամանց

Ժիրինովսկուն հոսպիտալացրել են

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն տեղափոխել են Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց։ Ժիրինովսկու վիճակը գնահատվում Է որպես ծանր, փետրվարի 9-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է քաղաքական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները։ «Վլադիմիր Վոլֆովիչը հոսպիտալացվել Է, ծանր վիճակում գտնվում Է հիվանդանոցում։ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, նա արդեն այնտեղ Է մի երկու օր»,- հայտնել են ТАСС գործակալությունից:
Լիբերալ-դեմոկրատների խմբակցության մամուլի ծառայությունում Ժիրինովսկու հոսպիտալացման մասին հաղորդումները հերքել են՝ հայտնելով որ Ժիրինովսկին շարունակում Է աշխատել, նա իրեն լավ Է զգում: