Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Չինաստան այցից առաջ, որտեղ այսօր հանդիպել է այդ երկրի նախագահ Սի Ցզինպինին, ՌԴ նախագահ Պուտինը չինական Սինհուա գործակալության համար հրապարակել է հոդված՝ Չինաստանի հետ հարաբերության թեմայով:
Այդ ժեստը թերևս վստահության ուղղված ժեստ է: Նախօրեին կարծիքս հայտնել էի, որ Չինաստանը կասկածներ ունի ԱՄՆ-ՌԴ բանակցության առնչությամբ, ինչի վկայությունը թերևս այն է, որ Պեկինը Մոսկվային հորդորել է 20-25 հոգանոց պատվիրակության փոխարեն ժամանել ոչ ավելի, քան 6 հոգանոց պատվիրակությամբ:
Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք՝ Չինաստան այցից անմիջապես առաջ տեղի է ունեցել վերջին օրերին Մակրոն-Պուտին երրորդ հեռախոսազրույցը, իսկ այդ հարցում ուշադրության է արժանի այն, որ դրան նախորդել էր Մակրոնի հեռախոսազրույցն ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: Դրանից անմիջապես հետո Պուտինի հետ հեռախոսազրույցը թույլ է տալիս դիտարկել տարբերակ, որ Մակրոնը շատ կոնկրետ հարցեր է քննարկել Բայդենի հետ և փորձել կոմունիկացնել դրանք Պուտինի հետ խոսակցությամբ»: