Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

Իսրայելը դատապարտել Է հուսիների գրոհը ԱՄԷ-ի վրա

Միջազգային

18 Հունվարի 2022, 17:15

Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը դատապարտել Է ԱՄԷ-ն օբյեկտների վրա Եմենի հուսիների գրոհը եւ միջազգային հանրակցությանը կոչ Է արել վճռականորեն դատապարտել նման հարձակումները։ Հունվարի 17-ին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, որոնց պատճառը, ըստ տեղի ոստիկանության վարկածի, դարձել Է անօդաչուների գրոհը: ԱՄԷ-ի ազգային նավթային ընկերության՝ վառելանյութով լի պահեստների մերձակայքում պայթել Է վառելիքի երեք ցիստեռն, մյուս պայթյունը հանգեցրել Է ոչ մեծ հրդեհի Աբու Դաբիի օդանավակայանի նոր շինությունների գոտում: Զոհվել Է երեք մարդ, վեցը վնասվածքներ են ստացել: ԱՄԷ-ի մայրաքաղաքի գնդակոծության համար պատասխանատվությունն ստանձնել են եմենցի խռովարարները, հայտարարելով, որ Էմիրությունների տարածքում գործողությունը ձեռնարկել են ի պատասխան Եմենի հուսիների դեմ ռազմական գործողություններում նրանց մասնակցության: Իսրայելն իր աջակցությունն Է հայտնում ԱՄԷ-ին եւ միջազգային հանրակցությանը կոչ Է անում՝ վճռականորեն դատապարտել նման հարձակումները եւ գործել անհապաղ՝ Իրանին ու նրա խամաճիկներին զրկելու գործիքակազմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլելու եւ անմեղ մարդկանց վնաս պատճառելու համար»,-Լապիդի խոսքը մեջբերում Է գերատեսչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել