Հինգշաբթի, 8 Հունիսի 2023

USD383.19

EUR407.25

RUB4.61

Երևան 28 ℃

Рус Eng

Իրանական փառատոնում կներկայացվի «Լոռեցի Սաքոն»

Մշակույթ

2 Փետրվարի 2022, 9:00

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կմեկնի Իրան:

Թատերախումբը Թեհրանում և Սպահանում կներկայացնի Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության համանուն բեմադրությունը:

Ըստ «Արմենպրես»-ի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը նշել է, որ մասնակցելու են «Ֆաջր» փառատոնին, որն անցկացվելու է փետրվարի 6-15-ը: Նա նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են կյանքի կոչելու: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացնեն հանդիսատեսի դատին: Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, Համազգային թատրոնում իրանական պիեսների թատերայնացված ընթերցանություններ են լինելու: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերի, ներկայացնելու են Ֆիդուսիի «Շահնամեն» և այլ գործեր:

Հետևեք մեզ Telegram-ում