Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ին, որ եթե այն հրաժարվի զինաթափվել Թրամփի խաղաղության ծրագրի համաձայն, Իսրայելն ինքը դա կանի։ Միևնույն ժամանակ, նախարարը ընդգծել է, որ Իսրայելը երբեք չի լքի անկլավը։ Ի՞նչ է սա նշանակում։
- Սա ճնշում է՝ մինչև վերջ Գազան համասազերծելու։ Եթե անգամ ռազմական գործողություններ պիտի վերսկսվեն, դրանք լինելու են ԱՄՆ-ի կանաչ լույսով։ Սակայն հակված եմ մտածել, որ սա ճնշամիջոց է և պատրվակ Գազայում իսրայելյան վերահսկողությունը չկորցնելու։
- Արդյոք հնարավոր եք համարում հակամարտության թեժացումը և իսրայելա-պաղեստինյան ռազմական բախումների վերսկսումը։
- Դա կախյալ է ԱՄՆ-ից։ ՀԱՄԱՍ-ը չունի նախկին հնարավորությունները։ Թեժացում եթե անգամ լինի, չի ունենալու նույն տարողությունը։ Տեսանելի միտումը ամերիկյան ծրագրի փուլային իրականացումն է։
- Միաժամանակ, Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը Անկարայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Ի՞նչ ուղերձ էր այդ հանդիպումը պարունակում։
- Անկարա-Թել Ավիվ առևտրային խաղաթղթի օգտագործում։ Անկարայի օժանդակությունը ստացել է ավելի դեկլարատիվ բնույթ։ Այս դեպքում Անկարային չեն թողնի, որ ստանձնի Թեհրանի դերը։
Արման Գալոյան