Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ ժամանակն է՝ բացվի հայ-ադրբեջանական սահմանը․ «Իմ կարծիքով՝ շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի, և այն, ինչ երկաթուղով գալիս է մինչև Հայաստանի սահման, այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ և Հայաստան -Ադրբեջան ցամաքային սահմանով գա»,- ասել է նա: Պապոյանը նաև հայտարարել է, որ կան ապրանքներ, որոնք Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան. «Գյուղատնտեսական ապրանքներ, ալյումինի փայլաթիթեղ, ոսկյա զարդեր, ֆերոմոլիբդեն, ձկնամթերք»,- թվարկել է նա:
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տնտեսագետ, Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Գագիկ Մակարյանի հետ։
-Ըստ Ձեզ, Հայաստանն ի՞նչ կարող է արտահանել դեպի Ադրբեջան։
-Հարցը պետք է դիտարկել մրցունակության տեսանկյունից, քանի որ սահման բացելը դեռ չի նշանակում, որ ապրանքները կարող են արտահանվել։ Պետք է լինեն այնպիսի ապրանքներ, որոնք ադրբեջանական շուկան կարիքը ունի։ Ես կարծում եմ, օրինակ, շինարարական նյութերի բնագավառում Հայաստանը կարող է արտահանումներ իրականացնել, քանի որ Հայաստանում շատ լավ եվրոպական տեխնոլոգիաներով քսուքներ են օգտագործում պատերի հարթեցման և ներքին հարդարման աշխատանքների համար։ Շինարարական նյութեր կարող են արտահանվել, ընդ որում՝ մեծ ծավալներով, եթե գնացքի խնդիր չլինի։ 2-րդը՝ ադրբեջանական շուկային կարող է հետաքրքրել հայկական գինիների տեսականին։ Ադրբեջանը գինի արտադրում է, բայց դրանք այդքան հաջող չեն և քիչ ծավալուն են, հայկական գինիներն ունեն ավելի բարձր բրենդ, ինչպես նաև՝ մրգային օղիներ։ 3-րդը, որը կարող է լինել պահածոների որոշակի տեսակներ, քանի որ ադրբեջանցիները թեյ սիրող են, հատկապես, հայկական մուրաբաներ։ Մրցունակ ապրանքներ կարող են համարվել կարի բնագավառում որոշակի ունիֆորմաները, որոնք Հայաստանը կարում է եվրոպական որոշ երկրների համար։ Կարող ենք նշել դեղորայքի որոշ տեսակներ, էլեկտրատեխնիկական էլեկտրոնիկա։ Եվ վերջինը, որ ես տեսնում եմ, որ կարող են էլի զարգացող լինել հետագա համակարգերի հարաբերությունների, դրանք կարող են լինել կոնֆետեղենը, քաղցրավենիքը։ Հայկական տարբեր գործարանները լավ շոկոլադներ են արտադրում, որոնք որնաև արտահանվում են Բելգիա, Եվրոպայի որոշ երկրներ։ Հարկ եմ համարում նշել նաև ծխախոտը։ Հայկական ծխախոտ արտադրողները, ինչպես գիտենք, նաև խոշոր հարկատուների ցուցակում են, այսինքն՝ իրենք բավականին մեծ ծավալներով կարողանում են արտահանել, և եթե դրսում այդքան մեծ հաջողություն ունի, ինչո՞ւ ոչ, որ այդ հաջողությունը նաև կարող է լինել Ադրբեջանի համար։
-Ըստ Ձեզ՝ մեր ենթակառուցվածքները պատրաստ ե՞ն են այս գործընթացին։
-Հայկական ֆերմաները արտադրում են, իրենք իրենց ծավալները կարող են ավելացնել, եթե իմանան, որ մշտական շուկա է։ Ադրբեջանը ավելի մեծ երկիր է՝ 10-11 միլիոն բնակչությամբ, հետևաբար, այն 3 անգամ առնվազն մեծ է հայկական շուկայից, ինչո՞ւ ոչ, ասենք։ Օրինակ, պահածոների ոլորտում մենք խնդիր չենք ունենա, հեշտությամբ կգնան շոկոլադները, նյութատեխնիկական և էլեկտրական լարերը պետք է մի քիչ վերանայում են ծավալները, մեծացնել։ Արտահագուստային տարբերակները էլի կլինեն, կան գործարաններ, որոնք որ իրենց հզորությունների փոքր մասով են աշխատում, հեշտ է ավելացնել այդ ծավալները։ Իսկ շինանյութերի հարցով ընդհանրապես խնդիր չկա։ Ադրբեջանական շուկան, ես վստահ եմ, ողողված է թուրքական շինարարական գործիքներով, բայց շինարարական նյութերը Թուրքիայից Ադրբեջան դժվար է, մանավանդ՝ պարկեր, ծանր բաներ, թե մենք կամ ինչ-որ ներքին հարդարման նյութեր, իսկ Հայաստանից շատ հեշտ կարող են տանել։
Լիլիթ Աբրահամյան