Հարցազրույց

1998թ․-ից քայլ չի արվել ԼՂ-ի բանակցային գործընթացը բարելավելու համար. Խալաթյան

1998թ․-ից քայլ չի արվել ԼՂ-ի բանակցային գործընթացը բարելավելու համար. Խալաթյան

ՀՀ կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020-ը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։

-Դուք ի՞նչ տպավորություն ունեք այս բանակցային փաթեթից։

-Փաստաթղթերը արտահայտում են այն ընդհանուր քաղաքական տրամաբանությունը, որը եղել է շուրջ 30 տարվա բանակցային գործընթացում, ըստ էության, արտահայտել է ստատուս քվոյի կողմնակիցների քաղաքական հավատամքը, որոնք նպատակ չեն ունեցել լուծել հակամարտությունը, այլ փորձել են քաղաքական պատասխանատվությունը մեկ վարչակազմից փոխանցել մյուսին և խուսափել վերջնական քաղաքական որոշումների կայացումից։  Պարզ է, որ որևէ գործողություն չէր արվում՝ կանխելու ռուս-ադրբեջանական մերձեցումը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի պայմաններում չէր դիվերսիֆիկացվում մեր ռազմարդյունաբերությունը։ Այս փաստաթղթերը եկան վավերացնելու այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը, դեռ 1998թ․-ից սկսած, որևէ լուրջ քայլ չի արել ԼՂ-ի բանակցային գործընթացը բարելավելու և Հայաստանի համար շահավետ լուծում բերելու համար։

-Ընդդիմադիրները պնդում են, թե որոշ տեղեկություններ խեղաթյուրված են։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ըստ էության, ընդդիմությունը կրկին խուսափում է քննարկումներից․ եթե նրանք նման մեղադրանք են առաջադրում, ապա առնվազն պետք է ներկայացնեն վավեր փաստաթղթեր, եթե սրանք անվավեր են: Երեք նախագահները, որպես պետական գաղտնիք կրող անձինք, բնականաբար, որոշակի սահմանափակումներով հանդերձ, կունենան պատճեններ, բայց եթե իրենց թիմակիցները նման արտահոսքեր են տալիս, ուրեմն այդ  փաստաթղթերի վերաբերյալ առնվազն բանավոր պետք է տան, հակառակ պարագայում սա ուղղակի մանիպուլյացիա և անարդյունավետ ինքնապաշտպանություն է։ 

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական