Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Կրկին միջազգային քաղաքական օրակարգի առաջնային թեմա է դարձել ԱՄՆ միջնորդությամբ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման թեման. Զելենսկին Ստամբուլում էր, ապա հրապարակվեց խաղաղության համաձայնագրի թրամփյան տարբերակը։ Ինչ էր սա նշանակում, ինչպես կմկենաբանեք։
- Օրակարգի առաջնային գիծ գալը կապված է ԱՄՆ-ի շարժիչ գործոնից։ Վաշինգտոնը ուզում է հերթական անգամ ընդգծել, որ հիմնական երաշխավորը ինքն է լինելու։ Ձևավորվում են համաձայնելի կետեր, վերախմբագրում, հղում կողմերին։ Սա մոտալուտ ավարտ ունեցող գործընթաց չէ։ Ավելի շատ ԱՄՆ-ի ի մրցավարությամբ խաղի կանոնների ճշտում է։
- Այդ կետերը կողմերի համար որքանով են ընդունելի։
- Կետերում կան տարածքային խնդիրներ, անվտանգության երաշխավորում և տնտեսական պատժամիջոցների փուլային վերացում։ Յուրաքանչյուր կողմի կետային առաջնահերթությունները, բնականաբար, տարբեր են։ Փոխկապակցվածության և փաթեթայնությունը, կարծում եմ, հրամայական է, այլապես չի լինելու համաձայնություն։ Իսկ անմիջական գործադրությունը այս բոլորին բարդ է, և չեմ կարծում, որ կողմերը արագ կգնան համաձայնության։ Հատկապես փուլային լինելը և չաճապարելը նաև ամերիկյան մարտավարությունն է այս բոլորի մեջ։
- Զելենսկին ասել է, որ պետք չէ շտապել սուր հայտարարություններ անելու հարցում։
- Զելենսկու համար, մի կողմից, երկարատևությունը ներուկրաինական դժգոհության ալիք է բարձրացնում, մյուս կողմից, նաև պարտվողի դիրքերից ավարտելը մեծ վնաս է հասնելու իր վարկանիշին։ Փորձում է իր դիրքորոշումները լրիվ համընկնեցնել ամերիկյան կանոններով։ Արանքային վիճակում է գտնվում։
- Արդյոք կա ռեալ շանս՝ հասնելու համաձայնության, թե՞ կողմերը կրկին կխոսեն ու ինչ-որ պատրվակով հրաժեշտ կտան։
- Կարծում եմ կշարունակեն խոսել ընդհատումներով և որոշակի վերաբռնկումներով։ Պատերազմի ավարտը հիմնական մասով կախյալ է ԱՄՆ-ից։
- Միջազգային մյուս խաղացողների համար ընդունելի՞ են այս լուծումները։
- Եվրոպական երկրների համար տնտեսական բեռը ճնշում է։ Աշխարհագրորեն, Ռուսաստանի մերձակա եվրոպական երկրների համար անվտանգային խնդիրները մտահոգիչ են առաջին հերթին։ Չինաստանն ու Թուրքիան փորձում են միջնորդի դեր ստանձնել։ Հիմնական վերահսկողը այս բոլոր գործընթացներում շարունակում է մնալ ԱՄՆ-ն։
- Պատերազմի ավարտը մո՞տ է, թե՞ դեռ ոչ։
- Կարծում եմ՝ ավելի մոտ է բանակցել-պատերազմել նոր ստատուս քվոյի կարգավիճակը։ Սա նախաբանակցային իրավիճակ է։ Լավագույն դեպքում՝ դեպի ժամանակավոր հրադադարի նախապատրաստություն։
Արման Գալոյան