Հարցազրույց

Ադրբեջանը գործիք է Թուրքիայի ձեռքին. թուրքագետ

Ադրբեջանը գործիք է Թուրքիայի ձեռքին. թուրքագետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ ասելով՝ Թուրքիան սկզբից ի վեր հանձնառու է եղել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն և տարածաշրջանում համատեղ բարգավաճման գոտի ստեղծելուն։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։

-Ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձը։

-Թուրքիայի միակողմանի խաղաղությունը ակնհայտ է՝ Ադրբեջանին աջակցելով և ուժի արդյունքում հաստատված ստատուս քվոն է, որն այս պահին ունի։ Թուրքիան չեզոք միջնորդ չի, այլ հակառակը՝ տարածաշրջանում ամբողջությամբ ուժի կիրառման միջոցով է գնացել իր դիրքերի ամրապնդմանը։

-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան ասել է, որ ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով կբերի դրական արդյունքներ։ Ի՞նչ դրական ակնկալիքներ կարող ենք սպասել։

-Հայկական կողմի պատկերացրած դրական արդյունքը սահմանի բացումն է և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Սակայն մենք տեսնում ենք,  որ այս  պահի դրությամբ սահմանը շարունակում է մնալ փակ։

-Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ, երբ Ադրբեջանն ու ՀՀ-ն ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր։ Կարո՞ղ ենք ասել, ամենը կախված է Ադրբեջանից։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ոչ, բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը, ըստ էության, այստեղ գործիք է Թուրքիայի ձեռքին՝ հարաբերությունների չհաստատելու, սահմանի բացումը ձգձգելու տեսանկյունից։ Այսինքն, եթե Թուրքիայի նախագահը քաղաքական որոշում կայացնի հարաբերությունների հաստատման համար, հարաբերությունները կհաստատվեն առնվազն ձեռք բերված միջանկյալ պայմանավորվածությունների հետ կապված։ Քանի մենք դա չունենք, մնացած ամեն ինչը, որ իրենք կապում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, քաղաքական մանևրներ են  և ժամանակը ձգելու, հարաբերություններ չկարգավորելու ուղղակի պատրվակներ։ 

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական