Հարցազրույց

Աշխարհակարգային միտումները դրսևորվում են նաև Հարավային Կովկասում. Գանտահարյան

Աշխարհակարգային միտումները դրսևորվում են նաև Հարավային Կովկասում. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Սիրայի ժամանակավոր նախագահի այցը ԱՄՆ. ի՞նչ էր սա նշանակում։ Արդյո՞ք վերականգնելով հարաբերությունները Սիրիայի գործող ղեկավարի հետ՝ ԱՄՆ-ն փորձում է ընդլայնվել Մերձավոր Արևելքում։

- ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի հետ առնչված գործընթացներում ընդհանուր վերահսկողն է։ ՌԴ-ն փորձում է բազաներ պահպանել հատկապես ջրային տարածքներում։ Թուրքական գործոնի շարժերը սահմանափակվում են ԱՄՆ-ի կողմից։ Իսրայելը արդեն առկա է ռազմական տեսքով սիրիապատկան տարածքներում։ Քրդական երևույթը դեռևս շարունակում է մնալ խաղաթուղթ։ ԱՄՆ-ն թույլ չի տալու, որ Անկարան լայնամասշտաբ գործողություններ իրականացնի քրդերի դեմ։ Տարբեր ուժերի փոխհակակշռման գործողություններով է հատկանշվելու, այս դեպքում, սիրական տարածքները։

- Թրամփը նաև ավելի վաղ Տոկաևի հետ էր հանդիպել․ ինչո՞վ կավարտվի ԱՄՆ ընթացքը դեպի Արևելք։

-Դեպի Արևելք աշխուժացել է ԱՄՆ դիվանագիտական և տնտեսական քաղաքականությունը։ Սա բացատրում է տնտեսական մեծ նախագծերի նոր ուղիների հարթման շարժառիթներով։ Ընդհանրապես, նոր աշխարհակարգը ձևավորվում է քաղաքական քարտեզի վերագծումով։

- Այս խաղի մեջ ինչպե՞ս եք տեսնում ՌԴ դերը։ Կարծես Մոսկվան հանգի՞ստ է ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելք գալով, թե՞ չէ։

-Մոսկվան անհանգիստ է․ դարավոր իր նպատակը միջերկրական տարածքներում առկայությունն է, հատկապես Սիրիայում։ Հիմա նվազել է ազդեցությունը։ Տարածաշրջանում գործընթացները չեն բխում ՌԴ-ի շահերից։

- Այս իրադարձություններն ինչպե՞ս կազդեն նաև մեր տարածաշրջանի վրա՝ հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածություններն ու ծրագրերը։

-Աշխարհակարգային միտումները հասել են արդեն Հարավային Կովկաս, որի դիմագիծը տարբեր ծրագրերով փոխվում է փուլ առ փուլ։ Այս հանգամանքները ճիշտ գնահատելը շատ կարևոր է մեր երկրի համար արտաքին քաղաքականության վեկտորների սլաքները վերալարելու, հատկապես՝ հավասարակշիռ քաղաքականություն կիրառելու առումով։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական