Հարցազրույց

Քոչարյանը Ռուսաստանի ձեռքում վերածվել է գործիքի, դանոս է տալիս. Մեհրաբյան

Քոչարյանը Ռուսաստանի ձեռքում վերածվել է գործիքի, դանոս է տալիս. Մեհրաբյան

Նոյեմբերի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում հայտարարել է` լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորները լինեին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

-Ինչպես կմեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորները լինեին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, և առաջարկում է ստորագրել ևս մեկը, որը կունենա երաշխիքային համակարգ։

-Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի ձեռքում վերածվել է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի գործիքի, և ոչ միայն նա, այլև` Սերժ Սարգսյանը, Նարեկ Կարապետյանը, Բայրամովը, և այդ ամենին նախորդեց Ռուսաստանի արտգործնախարարության ցինիկ հայտարարությունը, որը նվիրված էր նոյեմբերի 9-ի հնգամյակին, և այս ամենը իրար հետ հնչեց մի նվագախմբով կամ երգչախմբով։ Այդ ամեն ինչի բովանդակային քննարկումները անիմաստ են դառնում, որովհետև դրա դրդապատճառները ավելի թափանցիկ է. Հայաստանը տանել, նորից դնել Ռուսաստանի տակ. սա են ուզում այս մարդիկ։

-Ինչո՞ւ են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը իրար հաջորդող հարցազրույցներ տվել։

-Քանի որ նոյեմբերի 9-ը լավ առիթ էր հիբրիդային պատերազմը նոր գրոհով նշանավորելու համար։

-Ըստ Քոչարյանի՝ ՀՀ կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Դա դանոս է Հայաստանի դեմ, ու Հայաստանի դիրքերը առավելագույնս վատթարացնելու միջոց։ Ես ուղղակի հարց ունեմ դատախազությանը. եթե Վարդան Նիկոլայևիչը  ընկնում է այդ հոդվածի տակ, Հայաստանի սուվերենությունը կասկածի տակ դնելու համար, ինչու՞ դա չի տարածվում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների վրա։

-Երկրորդ նախագահը նշել է նաև, որ Հայաստանը միակողմանի հրաժարվել է  այդ փաստաթուղթը կատարել, Պրահայում ասելով՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ` Արցախը։

-Դա պարզ դեզինֆորմացիա է` ուղղված մոլորեցնելու Հայաստանի հանրությանը, ինչը, բարեբախտաբար, նրա մոտ այլևս չի ստացվում, քանի որ հանրությունը ժամանակագրության դեպքերը շատ լավ է պատկերացնում, և նաև Ռուսաստանին հաճոյանալուն։ Շատ հստակ է, երևում` Ռուսաստանից «ռազնարյադկա» է, թե ով ինչ պետք է անի, և մարդիկ աշխատում են։ 12 աթոռի մեջ մի տենց բան կար` «контора пишет»։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական