Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Կխնդրեի անդրադառնալ Ղազախստանի նախագահի՝ ԱՄՆ այցին. ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ԱՄՆ-ն հետաքրքրությունն ընդլայնում է դեպի մեզնից Արևելք։
- Կարծում եմ՝ այցը պետք է դիտարկել ԱՄՆ-կենտրոնական Ասիա հարաբերակցության գծի վրա, ի հակակշիռ Չինաստան-ՌԴ տնտեսաքաղաքական առանցքի գծման փորձերին։ Ավելի ճիշտ, դրա կանխարգելմանը։ Եվ այո՛, ԱՄՆ-ն իր առկայության աշխարհագրությունն ընդլայնում է նաև այս նպատակով։
- Ի՞նչն է ԱՄՆ-ին հետաքրքրում, և ի՞նչ արդյունքներ կարող է ստանալ ԱՄՆ-ն։
- Արդյունքները տնտեսական կլինեն անպայման։ Ղազախստանը հարուստ է հազվագյուտ հանքերով և միներալներով։ Տնտեսական բևեռների մրցապայքարն ակնհայտ է. Ղազախստանն այդ առումով հարուստ ենթահող է, որը թիրախային միջավայրի կարգավիճակ ունի ԱՄՆ-ի համար։
- Այստեղ Չինաստանն ԱՄՆ-ի համար մրցակի՞ց է, թե՞ դաշնակից։ Որպես գերտերություն Չինաստանն ինչպե՞ս կարձագանքի։
- Չինաստանը թե մրցակից և թե գործակից է։ ԱՄՆ-ն ու Չինաստանը տնտեսական փոխկախյալություն ունեն։ Ունեն ընդհանուր շահեր։ Դրա համար էլ մրցակցելով համագործակցում են։
- Միաժամանակ, կարծես, սրվում է խոսույթը միջուկային զենքի փորձարկման շուրջ. ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարծես մտադիր են նման փորձարկումներ անել. ինչո՞վ սա կավարտվի։
- Հռետորաբանությունից փորձարկման փուլ անցումը խոսում է լարվածության շարունակման մասին։ Փորձարկումից այն կողմ, չեմ կարծում, անցում կլինի։ Կարմիր գծերը չեն հատվի։ Կվերադառնան երկխոսության, հրադադարի շուրջ բանակցային գործընթացի։ Սա չի նշանակում, որ հրադադար կամ ընդհանուր համաձայնություն կլինի։ Վերահսկողական մեխանիզմները կաշխատեն՝ մաշեցենող պատերազմը շարունակելու։
- Ինչո՞ւ կողմերը որոշեցին նման քայլերի գնալ, և սա ի՞նչ հետևանքներ կունենա ռուս-ուկրաինական պատերազմի վրա։
- Բեկումնային պահ չի լինի։ Ո՛չ կանցնեն կտրուկ գործողությունների ծավալների սաստկացման, ո՛չ էլ հրադադարը կլինի։ Այս կերպ կշարունակվեն ռազմական բախումները։ Մեծ հաշվով, դեռ համաձայնության չեն եկել Վաշինգտոնն ու Մոսկվան։ Միայն այդ դեպքում կլինի բեկումը։
Արման Գալոյան