Հարցազրույց

Ուկրաինայի պատերազմի երկարատևությունը նպատակ է. Գանտահարյան

Ուկրաինայի պատերազմի երկարատևությունը նպատակ է. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը

- Չնայած՝ ԱՄՆ և ՌԴ նախագահները պայմանավորվել էին հանդիպել Հունգարիայում, սակայն, կարծես, այն տեղի չի ունենա։ Ինչպես կմեկնաբանեք, ինչու պայմանավորվածությունից հետո այսպես որոշվեց։

- Թրամփն ասել էր, որ եթե շոշափելի արդյունք պիտի չգրանցվի, չի ուզում հանդիպել Պուտինի հետ։ Պարզ է, որ շոշափելի արդյունքների նախադրյալներ չկային։ Ուկրաինան նման չէ Գազային։ Համաձայնության եզրեր դեռևս չեն երևում։ Հանդիպման չկայանալը համակցվում է ռուսական էներգետիկ ընկերությունների դեմ ճշտվող պատժամիջոցներով։ Օղակը սեղմվում է ՌԴ-ի նկատմամբ։

- ԱՄՆ-ն պատժամիջոցների փաթեթ է սահմանել ռուսական ընկերությունների նկատմամբ։ Նաև, կարծես, վերադարձել է երկու երկրների միջև լարվածությունը։ Սա ինչ հետևանքներ կունենա, ինչու այսպես հանկարծ իրավիճակը փոխվեց։

- Մոսկվան չի ուզում խաղալ Վաշինգտոնի ճշտած կանոններով։ ԱՄՆ-ն հանդես է գալիս ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակելու հայտարարություններով, մյուս կողմից, սակայն, սեղմում է օղակը։ Կարծում եմ՝ խաղի այս կանոնը կշարունակվի․ ականատես կլինենք դարձյալ երկխոսության հրավերի։

- Նաև ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ նախաձեռնեց ՌԴ նկատմամբ։ Սա ինչ էր նշանակում։

- Սա պարզապես հավաքական Արևմուտքի միասնական կեցվածքի մասին է։ Անգամ եթե տարբերություն լինի, կարծում եմ՝ դա համակարգված կլինի ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև։

- Տեղի ունեցողը ինչ հետևանքներ կունենա հրադադարի հասնելու նախաձեռնության հարցում. ռուս-ուկրաինական ճակատում ինչի կբերի։

- Դեռևս տեսանելի չեն հրադադարն ու խաղաղությունը։ Այս կոնֆլիկտի նպատակներից մեկը երկարատևությունն է։ Հիմնական շահառուն ԱՄՆ-ն է։ Տուժում են թե՛ ՌԴ-ն, թե՛ Ուկրաինան, թե՛ Եվրոպան։ Շահում է ԱՄՆ-ն։

- Տեղի ունեցողը մեր տարածաշրջանի վրա ինչպես կազդի՝ հաշվի առնելով երկու երկրների հետաքրքրությունն ու ներկայացվածությունը։

- Մեր տարածաշրջանում կակ-տիվանա ԱՄՆ-ն, որ արդեն ներկայություն է։ Բնականաբար, սա կլինի ռուսական գործոնի հաշվին։ Երկարատևության արդյունքներից մեկը մեր տարածաշրջանում ռուսական գործոնի թուլացումն է և ԱՄՆ-ի առկայության ակտիվացումը։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական