Հարցազրույց

Էներգիայի արտահանման և ներդրումների համար կայունություն է պետք. Գանտահարյան

Էներգիայի արտահանման և ներդրումների համար կայունություն է պետք. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Գազայում ձեռք բերված հրադադարը խախտվեց, թեև՝ կարճ ժամանակ անց այն արդեն վերականգնվել է։ Սա ինչ էր նշանակում՝ ուղղակի միջադեպ էր, թե, այնուամենայնիվ, կողմերին չի հաջողվում պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները։

- Չեմ կարծում, որ կարելի էր ակնկալել միանգամայն բացարձակ հրադադար․ այն անխուսափելիորեն խախտվելու էր։ Դեռևս ընդհանուր պայմանագիրը ստորագրված չէ, իսկ վերահսկողական մեխանիզմը չի գործում, ավելի ճիշտ՝ այն դեռ չի ձևավորվել։ Ուստի նման միջադեպեր լինելու են։ Սակայն լայնամասշտաբ պատերազմի վերադարձը այս պահին չի երևում։

- Ինչն է պատճառը, որ, չնայած համաձայնությանը, հրադադարը խախտվում է։

- Պատճառները կարող են տարբեր լինել։ Մինչև այն պահը, երբ վերահսկողական խորհուրդը և տեղակայվելիք խաղաղապահ ուժերը չժամանեն, հրադադարը, անգամ սահմանափակ չափերով, շարունակելու է խախտվել։

- Ինչպես կմեկնաբանեք ԱՄՆ նախագահ Թրամփի արձագանքը կատարվածին, մանավանդ, որ նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնում է Իսրայել։

- Թրամփի հիմնական ուղերձն այն է, որ ԱՄՆ-ն ներգրավված է և երաշխավորում է խաղաղության գործընթացը։ Նա ցանկանում է ցույց տալ, որ հենց իր միջնորդությամբ է հաստատվում խաղաղությունը, և այդ ուղղությամբ վճռական քայլեր են արվում։ Ըստ նրա՝ պատերազմի վերադարձը բացառվում է։

- Կարծում եք՝ կրկի՞ն ականատես կլինենք նման միջադեպերի, թե՞, այնուամենայնիվ, հրադադարը հաստատված է։

- Վերաբռնկման որոշ նախադրյալներ, այնուամենայնիվ, դեռ առկա են։ Սակայն միջազգային համայնքը հասկացել է, որ ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ տարածաշրջանում նոր քաղաքական քարտեզ է գծվում։ Այդ քարտեզի առանցքային շարժառիթը Գազայի աշխարհագրական դիրքն է՝ նոր էներգիայի արտահանման համակարգում։ Իսկ էներգետիկ ծրագրերը ենթադրում են կայունություն, համաձայնություն և կանխատեսելի միջավայր։ Այս տրամաբանության մեջ էլ պետք է դիտել ներդրումային գոտու ստեղծման գաղափարը։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական