Հարցազրույց

Եթե հանդիպում տեղի ունենա, Ուկրաինայի դիրքերը կարող են թուլանալ. Մելքոնյան

Եթե հանդիպում տեղի ունենա, Ուկրաինայի դիրքերը կարող են թուլանալ. Մելքոնյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է՝ ակնկալում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Բուդապեշտում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, միջազգայինագետ Սերգեյ Մելքոնյանի հետ։

-Ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից։

-Ենթադրենք, թե ինչ հարցեր կլինեն օրակարգում։ Առաջինը՝ Ռուսաստան-ԱՄՆ երկկողմանի հարաբերությունները, քանի որ այս հարցը կարևոր է Ռուսաստանի համար իր ռազմավարության կոնտեքստում, որտեղ Ռուսաստանը փորձում է տարանջատել ուկրաինական պատերազմը Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններից։ Այս կոնտեքստում Մոսկվայի համար կարևոր է վերականգնել ուղիղ չվերթները և դիվանագիտական հարաբերությունները զարգացնել։ Սա՝ երկկողմանի հարցերի մասին։ 

Իսկ ուկրաինական կոնտեքստում, պարզ է, առաջինը կլինի հրթիռների հարցը, և ոչ միայն՝ այդ հրթիռներինը, նաև այլ հարցեր կարող են լինեն օրակարգում՝ հումանիտար հարցեր, զինադադար և խաղաղության պայմանագիր: Հետևաբար, կարիք կա նոր շունչ տալ այս պայմանավորվածություններին, բայց շատ կարևոր է՝ Զելենսկիի այցը ինչպես կավարտվի, որ շատ հաճախ ասում են՝ Թրամփը կարծիքը փոխում է այն ուղղությամբ, թե ով է վերջինն իր մոտ մտնում։ Ամեն դեպքում, եթե հանդիպումը տեղի ունենա, այստեղ Ուկրաինայի դիրքերը արդեն կարող են թուլանալ։

-Իսկ ինչու՞

-Քանի որ վերջինս փաստացի տետ-ա-տետ խոսակցություն կլինի Թրամփ-Պուտին մակարդակով։ Թրամփը, անշուշտ, կփորձի ցույց տալ, որ ինքը մոտիվացված է Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովով խաղաղության օրակարգը առաջ մղելու, շահագրգռված կլինի ինչ-որ մի հաջողություն նաև ցույց տալ, օրինակ, կփորձի կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը, նույնիսկ՝ ֆորմալ, առանց որևէ պարտավորությունների, բայց խնդիրը նա է, որ չգիտեմ՝ ինչքանով Ռուսաստանը պատրաստ կլինի, առանց նախնական պայմանավորվածությունների, որոնք պիտի արձանագրվեն հանդիպման ժամանակ, գնալ Զելենսկու հետ հանդիպման։ Ուկրաինան պիտի ինչ-որ մի բան զիջի։ Եվ կան բազմակողմանի հարցեր, հաշվի առնելով, որ մյուս տարի ավարտվում է «Ստարտ 3» պայմանագիրը. կարիք կա ռազմավարական կայունության։ Եթե այս պայմանագիրը չի լինում, միջազգային ռազմավարական կայունության որևէ պայմանագիր, չկա, ընդհանրապես, ոչ մի բան չի զսպում։ Հանդիպման ընթացքում չեն հասցնի բոլորը քննարկել, ԱՄՆ-ի կողմը իր համար առաջնահերթ հարցեր կդնի, հետևաբար, մենք չենք կարող ասել, թե ինչով կավարտվի հանդիպումը,

-Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ ամերիկյան հրթիռների սպառնալիքն է ստիպել Մոսկվային՝ համաձայնել բանակցություններին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն կարող է այս նախաձեռնությունն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի շարունակության վրա։

-Հաշվի առնելով, որ մենք բավականին տեղեկություն չունենք, հրթիռների էֆեկտիվ զենքը կարող է լինել, բայց եթե դրա քանակը քիչ է, դժվար իրենք ինչ-որ մի ձև փոխեն իրավիճակը ճակատում։ 2-րդը. ով պիտի լինի հիմնական օպերատորը։ Մենք գիտենք, որ ուկրաինական զորքերում չկան հատուկ ստորաբաժանումներ, որոնք պատրաստել են այդ տեսակ տեխնիկա կիրառել, հետևաբար, կոնսուլտացիայի կարիք կա։ Եթե ուղղակի կամ անուղղակի ներգրավված լինեն, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները հաստատել է այն փաստը, որ նա պատերազմի դերակատարներից մեկն է։ Սա կազդի ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա, որը Ռուսաստանը փորձում էր տարանջատել, որպեսզի այստեղ հաջողություն հասնի և երկկողմանի հարաբերություններում հաջողությունն արդեն օգտագործի Ուկրաինայի դեմ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական