Հարցազրույց

Գազայի համասազերծումը դարձել է ընդհանուր առաջադրանք. Գանտահարյան

Գազայի համասազերծումը դարձել է ընդհանուր առաջադրանք. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը

- Եվրոպական մի քանի երկրի կողմից Պաղեստինի ճանաչման մասին հայտարարություններն ի՞նչ էին նշանակում, ինչու՞ նրանք գնացին այդ քայլին։

- Կարծում եմ՝ նրանց նպատակն է ենթահող պատրաստել Համասից հետո բանակցային գործընթացին։ Այս ենթահողի բանաձևը 2 պետությունն է։ Իսրայելին ճնշում են այս կերպ։

- Արդյոք այլ երկրներ ևս կհետևեն այս օրինակին ու կճանաչեն Պաղեսինը։

- Միանշանակ։ Սա միջազգային ուղեգիծ է։ Ճանաչող պետությունների ցանկը համալրվելու է։

- Ի՞նչ է լինելու ՀԱՄԱՍ-ի հետ, քանի որ, ի վերջո, նրանք ռազմականացված են։

- Կա կոնսենսուս՝ Համաս-ը մարգինալացնելու։ Հեշտ պրոցես չէ։ Ցնցումները շարունակվելու են։ Համաս-ի չեզոքացումը պայման է հրադադարի և բանակցային գործընթացի համար։

- Հնարավո՞ր է ռազմական գործողությունների թեժացում։

- Իսրայելը արդեն թեժացրել է։ Գործողությունները, թվում է, հատում են վերջնափուլի սահմանը։ Բոլորը համաձայնել են Գազայի համասազերծմանը։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Իսրայելի վարչապետի հայտարարությունները, որ Պաղեստինի պետություն չի լինի։ Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

- Դա թե ներքին լսարանին ուղղված ուղերձ է, թե արտաքին։ Վարչապետը գիտակցում է, որ «երկու պետություն» բանաձևը միջազգայնացել է։ Փորձում է իր ձեռքում պահել պաղեստինցիներով բնակեցված տարածքների և ստանալիք շրջանի ամբողջական վերահսկողությունը։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական