Հարցազրույց

Վստահ չեմ, որ ՀՀ-ն ցանկանում է քվեարկել ԱՄՆ-ի դեմ փաստաթղթերին. քաղաքագետ

Վստահ չեմ, որ ՀՀ-ն ցանկանում է քվեարկել ԱՄՆ-ի դեմ փաստաթղթերին. քաղաքագետ

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունենում Թիենծինում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին մասնակցում են ավելի քան 20 պետության ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ։

- Ըստ Ձեզ՝ Հայաստանի մասնակցությունը գագաթնաժողովին որքանո՞վ է կարևոր երկրի և, առհասարակ, տարածաշրջան համար։

-Ես դեմ եմ տեսակետին, որ չպիտի գնանք Պեկին, Մոսկվա։ Այլ հարց է, որ ՇՀԿ-ի անդամակցությանն եմ ի սկզբանե դեմ եղել, քանի որ չի կարելի անդամակցել իրար հակառակ կառույցներին, հատկապես, Եվրամիություն և ՇՀԿ։ Այլ հարց է, որ Հայաստանը գիտակցում է՝ Չինաստանը ներկա է տարածաշրջանում, և Վրաստանի, Ադրբեջանի հետ ունեն ռազմավարական որոշակի համագործակցության և փորձում է հարաբերություններ խորացնել նաև Չինաստանի հետ։ Սակայն մեր արևմտյան գործընկերների հետ հնարավոր քայլերը պիտի քննարկվի, որպեսզի հետագայում բացասական արձագանքներ չլինեն։ Իհարկե, մեր շահերից ելնելով պիտի քննարկվի, ես նկատի չունեմ, որ մենք պիտի ուղղակի թելադրվողի դերում լինենք։ Մասնակցությունը դրական է, իհարկե, եթե հաշվի չառնենք, որ «դա ավտոկրատ երկրների» խմբակ է, բացի Հայաստանից և Հնդկաստանից, բայց խորացում հարաբերությունների, ընդհուպ՝ անդամակցում այդ կազմակերպությանը ես ճիշտ չեմ համարում։

-Ինչպիսի՞ հնարավորություններ և մարտահրավերներ ունի Հայաստանը ՇՀԿ-ի շրջանակներում՝ քաղաքական, տնտեսական առումով։

-Եթե անդամակցություն չլինի, ես ինչո՞ւ եմ անընդհատ շեշտում, որովհետև այնտեղ կոնսենսուսով բանաձևեր են ընդունվում, օրինակ, 2005թ․ ԱՄՆ-ի դեմ բանաձև էր ընդունվել, որպեսզի իրենք Ուզբեկստանում իրենց ռազմաբազան դուրս բերեն, և դրանից հետո ԱՄՆ Սենատը շատ բացասական էր արձագանքել այս կազմակերպությանը, նշելով, որ սա Չինաստանի գործիքներն են ընդդեմ ԱՄՆ-ի։ Դրա համար ես վստահ չեմ, որ Հայաստանը ցանկանում է քվեարկել այնպիսի բանաձևերի օգտին, որոնք դեմ են ԱՄՆ-ին, սա հնարավոր բացասական արձագանքներն են սրա հետ են կապված, ինչ վերաբերում է նրան, որ մենք տնտեսապես խորացնում ենք մեր հարաբերությունները, գիտե՞ք, Եվրոպան էլ է Չինաստանի հետ խորացնում հարաբերությունները։

Մեր երկու հարևան երկրները գնալով ավելի են մեծացնում այդ համագործակցությունը, մենք ևս պիտի դուրս չմնանք դրանից։ Իսկ քաղաքական տեսանկյունից՝ այն է, որ այստեղ ավտոկրատ երկրների ղեկավարներ են հավաքված, բայց նման իմիջի առումով ճիշտ չէ։ Չնայած տեսնում ենք, որ այսօր ավտոկրատ ղեկավարներ կան նաև Արևմուտքում՝ հանձինս Հունգարիայի, Սլովենիայի, նույնիսկ ԱՄՆ նախագահը այսօր շփվում է, օրինակ, Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ և ցանկություն է արտահայտել հանդիպելու, Պուտինի հետ հանդիպմանն է դրական վերաբերմունք ցույց տվել։ Քաղաքական առումով, կարծում եմ, հայկական կողմը պիտի շոշափի՝ հասկանալու համար, թե կան արդյոք ինչ-որ սահմաններ, որ Հայաստանը պիտի չհատի, որպեսզի մեր եվրոպացի և ամերիկյան գործընկերների հետ չունենանք որևէ խնդիր, որը արդեն Հայաստանի կառավարության անելիքներից է։

-Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին լիարժեք անդամակցության հայտը։ Ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել։

-Ես կարծում եմ՝ Քաշմիրի հարցում Ադրբեջանի դիրքորոշմամբ, որովհետև մենք գիտենք, որ հատկապես վերջին կոնֆլիկտի ժամանակ Ադրբեջանը բարձրագոչ  հայտարարություններով պաշտպանում էր Պակիստանին, նշելով՝ Պակիստանին պատկանող տարածք է, և պարզ է, որ Հնդկաստանը փորձում է զսպման ինչ-որ լծակ ունենալ Ադրբեջանի նկատմամբ։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական