Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, որից հետո հայտարարեց, թե երկուսն էլ ցանկանում են, որ խաղաղություն հաստատվի։ Ձեր տպավորությամբ, արդյոք մո՞տ ենք ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին:
- Հեռախոսազրույցի կայացումն սպասելի էր։ Սակայն, չեմ կարծում, որ պատերազմի ավարտը տեսանելի է։ Հրադադարի հաստատման համար բարդ պայմաններ են առաջ քաշվում հակամարտող կողմերից։ Բանակցություն լինելու է, և Ուկրաինայի փոխարեն ԱՄՆ-ն պիտի բանակցի։ Սա պարզ է։
- Թրամփը խոսել է նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության մասին՝ նշելով, թե դա քիչ հավանական է ու ոչ պրակտիկ։ Ի՞նչ է սա նշանակում։
- Կարծում եմ՝ սա բանակցությունների ենթահող պատրաստող հայտարարություն է։ Ապալարվածության միտումով քայլ։ Գուցե կանգառ՝ վերահաշվարկների։ Չեմ կարծում, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքան արմատական փոփոխություն կլինի։
- Իսկ ի՞նչ էր նշանակում ԱՄՆ պաշտպանության նախարար Հեգսեթի հայտարարութունը, թե ռազմավարական իրողությունները թույլ չեն տալիս Միացյալ Նահանգներին լինել Եվրոպայի անվտանգության հիմնական երաշխավորը, և որ ԱՄՆ-ն կենտրոնանում է Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Արդյոք լարվածության նոր օջախի ականատես կլինե՞նք։
- Շարժառիթները տնտեսական են, և սա հատկանշական է Թրամփի դեպքում։ Եվրոպան ԱՄՆ-ի համար ներկայացվում է իբրև բևեռ, և հայտարարությունները գնում են այն ուղղությամբ, որ ԱՄՆ-ն ուզում է բեռնաթափվել Եվրոպայից։ Տնտեսական պատերազմը Չինաստանի դեմ է։ Եթե ռազմաքաղաքական առումով ԱՄՆ միաբևեռայնությունն զգալի է, ապա տնտեսական մակարդակի վրա աշխարհակարգը երկբևեռ է։ Բևեռները, սակայն, տնտեսական սառը պատերազմի շրջագծում իրարից կախյալության մեջ են։
- Բնականաբար, մեզ հետաքրքրում է նաև՝ այս ամենի հետևանքներն ինչպիսի՞ն կլինեն մեր տարածաշրջանի վրա։
- Հեռակա դրվածքով՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների նորմալացումը կազդի տարածաշրջանին վրա, իհարկե։ Սակայն սա երկար պրոցես է, և կտրուկ շրջադարձային չի լինելու հակառակ հայտարարություններին։ Մինչ այդ քայլ առ քայլ ՌԴ-ն հեռանում է տարածաշրջանից։
Արման Գալոյան