Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Բայդեն կողմից ամերիկյան հեռահար զենքերով ՌԴ-ին խոցելու թույլտվություն տալը։
- Առաջին հայացքով նկատելի է՝ Բայդենն իշխանությունը հանձնելուց առաջ փորձում է սրել և գրեթե զրոյացնել Ուկրաինա- ՌԴ համաձայնությունը։ Սրա զուգահեռ նկատվում է Բայդենի իշխանության կողմից հրադադարի հաստատման ուղղությամբ ակտիվ դիվանագիտություն։ Երկու տարածշրջաններում ԱՄՆ-ը կիրառում է հակառակ ուղղությամբ արտաքին քաղաքականություն։ Կարծում եմ, որ այս միտումնային գործընթացները ավելի շուտ կախված են ԱՄՆ խորքային պետության ինստիտուտներից՝ ազգային անվտանությթան խորհուրդ, պենդագոն, արտաքին հետախուզություն և նմանատիպ կառույցներ։ Իրավիճակը սրելու քայլ է առնվում ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի ուղղությամբ։
- ՌԴ -ն «Օրեշնիկ» համակարգով հարվածեց Դնեպրի գործարանին։ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների թիրախների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական թիրախների դեմ։ Նրա այս հայտարարությունը ու՞մ է ուղղված։
- Միջին հեռահարության հրթիռներ, միջմայրցամաքային հրթիռներ, միջուկային հայեցակարգի փոփոխություն և նման տարողունակ թեմաների շուրջ հայտարարություններն ու արված որոշ քայլերը խոսում են պատերազմի նոր շրջափուլի նախադրյալների մասին։ Այս բոլորը ուղերձներ են, որ կարող է նոր էսկալացիա գրանցել որոշակի անկանխատեսելիությամբ։ Կա իհարկե տրամաբանություն, որ նման քայլերը կամ սպառնալիքները կարող են նաև ունենալ զսպիչ գործոնի հանգամանք։ Այս դեպքում դժվար է եզրակացնելը, թե ի՞նչ ուղղությամբ են գնում իրադարձությունները։ Պարզն է այն է, որ պատերազմը թևակոխում է նոր շրջափուլ։
- Այն երկրները, մասնավորապես ԱՄՆ-ը, որն օգնում է Ուկրաինային, արդյո՞ք Պուտինի այս հայտարարությունը լսելով կշարունակի աջակցությունը՝ ավելի խորացնելով պատերազմը, թե հնարավոր է այլ զարգացումներ լինեն։
- Կարծում եմ՝ ԱՄՆ-ի ռազմավարությունը ՌԴ-ի ներգրավված պահելն է երկարատև մաշեցնող պատերազմի մեջ և ոչ թե միանգամից բաց և վերջակետ գրանցող պատերազմի։ Աշխարհակարգը հատկանշվում է կենտրոնացած, տեղայնացված արդի աշխարհամարտի տարբերակով։ Մեծ հաշվով Ուկրաինայի պատերազմը ԱՄՆ-ՌԴ պրոքսի պատերազմի տարբերակ է, որ եթե մի կողմից ներգրավում է արևմտյան այլ երկրների՝ զինուժի, ֆինանսի օժանդակության առումով, մյուս կողմից Հյուսիսային Կորեայի և այլ երկրների՝ ռազմական տեսքով։
- Ձեր տպավորությամբ մինչև ու՞ր կարող է գնալ կողմերը՝ Պուտինը և Զելենսկին։ Արդյոք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կիրառումից հետո հաջորդ քայլը չի լինելու միջուկային զենքով հարվածելը։
- Միջուկայինի օգտագրծման հավանականությունը չի բացառվում։ Դա արդեն ենթադրում է հատել բոլոր կարմիր գծերը։ Երաշխիք չկա, որ միջուկայինը միակողմանի աշխատի։ Դեպքերի զարգացման նման սցենար կարող է հանգել ինքնաոչնչացման արդյունքների։ Սակայն դրա համար կան այլ հանգամանքներ, որոնք ռազմական ստատուս քվոյի շարունակման մասին են խոսում։ Անգամ ստատուս քվոն բոլորվին այլ համապատկեր է ձևավորել։ ՆԱՏՕ-ն հասել է ՌԴ-ի սահմաններ։
- Իսկ տեսնու՞մ եք հանգուցալուծում այս իրավիճակում, ինչպիսի՞ հանգուցալուծում է հնարավոր։
- Առ այս պահը ընթացքը համոզում է, որ պատերազմը մաշեցնող, հիբրիդային, սողացող, մեկ-մեկ հեռահար հարվածներով տարողունակ տեսքով շարունակվելու է։ Առնվազն մինչև հունվարի կես կամ ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարման մեկնարկ։ Դրանից հետո էլ կարող է նույն կշռով շարունակվել։
Հայկ Մագոյան