Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։
- Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է անում պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ սեփական տներ վերադառնալու իրավունքը։ Այս հայտարարությունները որևէ նշանակություն կարո՞ղ են ունենալ և ազդել Ալիևի վրա։
- Որևէ հայտարարություն գործնական նշանակություն կունենա, եթե բռնատեղահանված 150 հազար մարդիկ Արցախ վերադառնալու կոլեկտիվ կամք դրսևորեն: Ցավոք, առ այս պահը նման դիրքորոշում չի արտահայտվել: Չպետք է Ալիևին ամենազորություն վերագրել:
-2024թ. փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ, այնինչ հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025թ.:
- Առաջին տպավորությունն այն է, որ դա կապված է նույն տարում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների հետ: Պուտինի վերընտրությունը կասկած չի հարուցում: Ալիևը, հավանաբար, կաշխատի, որ ԱՄՆ-ում հաղթի Դոնալդ Թրամփը:
- Ինչու՞ է Ալիևը գնում արտահերթ ընտրությունների։ Ձեր կարծիքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքանո՞վ է մոտ և իրատեսական։
- Հայաստանը և Ադրբեջանը ֆորմալ պատերազմի մեջ չեն եղել, որ խաղաղության պայմանագիր ստորագրեն: Որևէ համաձայնություն պետք է ունենա «հարաբերությունների հաստատման մասին» անվանումը: Փաթեթային լուծում հնարավոր չէ, ուստի, կարծում եմ, հայկական դիվանագիտությունը պետք է առաջարկի, որ կողմերն ստորագրեն հարաբերությունների հաստատման սկզբունքների մասին շրջանակային համաձայնություն, իսկ մնացած խնդիրները թողնվեն առանձին-առանձին պայմանագրերով կարգավորման:
Հայկ Մագոյան