Տեսակետ

Ինչու՞ է այս ժամանակահատվածում Հրազդան գետի ելքն այսքան մեծ

Սասուն Միրոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Երեկվանից տեսանյութ է տարածվում, որտեղ հարցադրում է արվում․
«Ինչո՞ւ է այս ժամանակահատվածում Հրազդան գետի ելքն այսքան մեծ, և չէ՞ որ այդ ջուրը հոսում է Սևանա լճից, այն էլ ոչ ոռոգման սեզոնին»։
Ցանկանում եմ նշել, որ 2021թ․ սեպտեմբերի 28-ից առ այսօր Սևանա լճից ջրառ չի իրականացվել։ 
Նշեմ նաև, որ 2021թ․ փետրվար ամսին Հրազդան գետի ելքն այս տարվա նույն ժամանկահատվածի համեմատ եղել է ավելի մեծ։
Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ այս ժամանակահատվածում գետերն ունեն նմանատիպ բարձր ելքեր, կարծում եմ՝ հիմնական պատճառը կլիմայի փոփոխությունն է․․․ ինչը բնականաբար նաև ազդում է Սևանա լճի մակարդակի վրա․ մասնավորապես, լճից փետրվար ամսին օրական միջին գոլորշացումը կազմում է շուրջ 1մլն խմ ջուր»։