Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մի բան ասեմ չխնդաք.
Որ ենթադրենք Հայաստանի ամեն անկյունում 5-կմ-անոց ցանցով սեյսմիկ ցնցումների արձանագրման սարքեր դնեն ու հենց ցնցում ֆիքսեն, ավտոմատ ԱԻՆ-ին ազդանշան տան, այդտեղից էլ բոլոր հեռուստատեսության կայաններին ու ռադիոկայաններին ու կայքերին
և հեռախոսներին ազդանշան գնա՝ տագնապի և էվակուացիայի համար, ավտոմատ հաղորդումներն ընդհատվեն, ու տագնապ հայտարարվի, գիտե՞ք որ 80 կմ հեռու երկրաշարժը կհասնի 1-1.5 րոպեում ու կարելի կլինի մարդկային կյանքեր փրկել, մարդիկ 1-1.5 րոպե շուտ կիմանան երկրաշարժի մասին։ Միայն ակտիվ գոտիներում է դնեն, հերիք է։
Բայց դա ծախս է ուզում ու ինտենսիվ ուսուցում։ Ճիշտ է ինչքան հեռու, այնքան թույլ կլինի երկրաշարժը, բայց ով գիտե քանիսը կփրկվեն։ Օրինակ էսօրվա երկրաշարժը Գյումրի է հասել էպիկենտրոնից մոտ 40 վայրկյանում, Երևան՝ մոտ 120 վայրկյանում, Մեղրի՝ 400-450 վայրկյանում։
Ասենք եթե նման համակարգ լիներ 1988-ի դեկտեմբերի 7-ին, մինչև երկրաշարժը Գյումրի հասնելը որ տևել է մոտ 40 վայրկյան, ակնթարթային տագնապի և էվակուացիոն մշակված վարժեցված համակարգի դեպքում, 25.000 զոհից ոմանք ողջ կմնային, մանավանդ եթե շենք շինություններում պատսպարման խցեր լինեին։ Մոտավորապես ինչպես Իսրայելում հրթիռային գրոհի տագնապի դեպքում շատ շինությունների ներսում մի քանի վայրկյանում հասցնում են թաքնվել, պատսպարվել բետոնե փոքր բունկերներում։
Մի խոսքով…»