ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գույքի և ունեցվածքի վերաբերյալ ուշագրավ հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Ստամբուլյանը հայտարարագրել է 10 մլն դրամ արժողության զարդ, որ որպես նվիրատվություն ստացել է 2002 թվականին։
Բացի այդ, պատգամավորն ունի 5 հողամաս քաղաք Երևանում և 1 բնակարան, որը ժառանգություն է ստացել։ Որպես անշարժ գույք Ստամբուլյանը հայտարարագրել է 2017թ. արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։
Ստամբուլյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 13 մլն դրամ և 250 դոլար, իսկ բանկային միջոցները՝ 5 մլն դրամ, նաև առանձին՝ 27 հազար դրամ։
Նրա եկամուտները եղել են «Անռիվա-Տրանս»-ից՝ 3 մլն դրամ, իսկ «Անռիվա-Տուր»-ից՝ 10 մլն դրամ։
Հռիփսիմե Ստամբուլյանը 100 տոկոս բաժնեմասեր ունի «Անռիվա-Տուր», «Անռիվա- Տրանս», «Անռիվա-Ռիելթի» և «Քորդոբա» ՍՊԸ-ներում։