Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում «մածունի» սկանդալի համար

Քաղաքական

10 Փետրվարի 2022, 14:25

Վրաստանում ՀՀ դեսպանատունն անդրադարձել է փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության հետ կապված միջադեպին, երբ լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։

Դեսպանությունից տեղեկացնում են, որ խնդրի առնչությամբ անմիջապես կապ են հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։

Դեսպանությունը ներկայացրել է նաև հեռուստաընկերության տեքստը. ««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար։
«Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։

«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։

Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։

Հետևեք մեզ Telegram-ում