Ժամանց

Իլոն Մասքի կարողությունը կրկին գերազանցել է 300 միլիարդ դոլարը

Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի կարողությունը երկրորդ անգամ գերազանցել Է 300 միլիարդ դոլարը: 

Forbes Real-Time-ի միլիարդատերերի նորացված ցուցակի տվյալներով՝ Իլոն Մասքի կարողությունը մեկ օրում ավելացել Է 32,6 միլիարդ դոլարով և կազմել 304,2 միլիարդ դոլար:

Այսպիսով, նա շարունակում Է պահպանել առաջատարի դիրքը աշխարհի միլիարդատերերի վարկանիշում: 2021 թվականի նոյեմբերին, երբ Tesla-ի ակցիաների գները նորացրեցին պատմական ռեկորդը, Մասքն առաջին մարդը դարձավ պատմության մեջ, որի կարողությունը հասավ 300 միլիարդ դոլարի: