Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.42

RUB4.66

Երևան 20 ℃

Рус Eng

Հուսով ենք, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չեն լինի. Լեյեն

Միջազգային

3 Փետրվարի 2022, 18:28

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ԵՄ նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ չեն պահանջվի։ «Մենք պատրաստվում ենք․․․ եթե Ուկրաինայի դեմ որևէ ռազմական ագրեսիա լինի, մեր կողմից կլինեն տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ։ Հուսով ենք, որ դա անհրաժեշտ չէ», - հայտարարել է Լեյենը Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ։

Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ռուսական ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել