Քաղաքական

ՀՌՀ անդամ ընտրվելու դեպքում Արթուր Մանուկյանը կսառեցնի ՔՊ անդամակցությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ ընտրվելու դեպքում լինելու է անաչառ և սառեցնելու է գործունեությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

«Եթե ընտրվում եմ, օրենքի պահանջով սառեցնում եմ կուսակցական իմ գործունեությունը: Նաև երդվելու եմ ամբիոնից, որ լինելու եմ անաչառ և դուրս կուսակցական տեսլականից»,-ասաց Մանուկյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

Մանուկյանի խոսքով, միգուցե ոմանց համար երդվելը ոչինչ չի նշանակում, իր համար անկեղծորեն շատ մեծ բան է  նշանակում՝ վստահեցնելով, որ եթե երդվի լինել անաչառ, ուրեմն լինելու է անաչառ: