Մշակույթ

Հնագետները Լոնդոնի մոտ հայտնաբերել են գլխատված կմախքներ

Բրիտանացի հնագետները Լոնդոնից հյուսիս-արևմուտք գտնվող Ֆլիթ Մարսթոնում հայտնաբերել են հռոմեական գերեզմանոց՝ 425 մասունքով։ Դրանց մի մասը եղել է գլխատված։ 
Մարդկային մնացորդները հայտնաբերվել են Լոնդոնից Բիրմինգհեմ HS2 գծի կառուցման ժամանակ։

Թաղվածներից 40-ը եղել է գլխատված։ Ըստ հնագետների՝ «Կան մի քանի դեպքեր, երբ գլուխը դրել են ոտքերի արանքում կամ ոտքերի կողքին»։

Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել հանցագործների կամ վտարանդիների թաղման վայրերը։ Հայտնաբերվել է նաև ավելի քան 1200 մետաղադրամ: