Հիփոթեքային վարկերի աճը շարունակում է բարձր մնալ
Հասարակություն
1 Փետրվարի 2022, 17:12
Հայաստանում վարկավորման ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն հիփոթեքային վարկերի աճը շարունակել է բարձր մնալ: Այս մասին ասուլիսում հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ 2021-ի առաջին կիսամյակում վարկավորման աճը դանդաղել է, սակայն հիփոթեքային վարկերի աճը զգալիորեն ավելի բարձր է եղել՝ Գալստյանն ասել է, որ երկրորդ կիսամյակում նույնպես նույն միտումն է պահպանվել: