Ժամանց

ՀՀ շրջաններում եղանակը կտաքանա 3-6 աստիճանով

Հայաստանի տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ: «Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ: