Ֆինանսներ

ՀՀ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 225.6 մլն դոլար

Հայաստանի պետական պարտքը 2021թ. տարեվերջին կազմել է 9 մլրդ 225.6 մլն դոլար։ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն, այս գումարից 8 մլրդ 767.9 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից 6 մլրդ 185 միլիոնը՝ արտաքին, 2 մլրդ 583 միլիոնը՝ ներքին պարտքը:

2020-ի տարեվերջին ՀՀ պետական պարտքը 7 մլրդ 968.5 մլն դրամ էր, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում այն ավելացել է 1 մլրդ 257.1 մլն դոլարով։